logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման մեթոդ՝ ֆիբրոսկանավորում

09 Feb 2017

Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ: Լյարդի ֆիբրոզը՝ լյարդի հիվանդությունների զարգացման  բարձրաստիճան ցուցիչն է և հիվանդության անբարենպաստ ընթացքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը: Ֆիբրոզի աստիճանի սահմանումը  կրում է կանխատեսողական նշանակություն և օգտագործվում է առավել արդյունավետ բուժման սխեմա կազմելու համար:

Հետազոտությունը ցուցված է լյարդի բոլոր խրոնիկ հավանդությունների, վիրուսային հեպատիտ B և C, լյարդի ալկոհոլային հիվանդությունների, ճարպային հեպաթոզի, աուտոիմուն հեպատիտի համար:

 Լյարդի վիճակի Էլաստոմետրիկ տվյալների գնահատումը պետք է անցկացվի բուժման կուրսից առաջ և հետո:  Լյարդի բարձր աստիճանի վնասվածքի դեպքում (F3-4) ֆիբրոզի ցուցիչների իջեցումը նկատվում է մի քանի տարվա ընթացքում, ուստի բուժման կուրսից հետո անհրաժեշտ է մշտական հսկողություն: Հետազոտման եղանակը անցավ է և ոչ ինվազիվ: Այն չի պահանջում հատուկ նախապատրաստում և տևում է 10-15 րոպե:

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International