logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Մեր մասին

Նաիրի բժշկական կենտրոն

Ողջույնի խոսք

Հարգելի գործընկերներ,
«Նաիրի» բժշկական կենտրոնը Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկն է, որն ապահովում է բարձրակարգ, բազմապրոֆիլ, և միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ, ինչպես տեղի, այնպես էլ oտարերկրյա բուժառուների համար․
«Նաիրի» ԲԿ-ը ստացել է ISO 9001:2015 և JCI հավաստագրեր, որոնք հաստատում են մատուցվող բժշկական ծառայությունների  և ժամանակակից բժշկության ամենաբարձր չափանիշներին համապատասխանությունը։ 
Բժշկական կենտրոնը տարիների ընթացքում ձևավորել է բարձր վստահություն ու հեղինակություն, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Այս ճանաչման հիմքը  առաջատար բժշկական հաստատությունների հետ զարգացող համագործակցության, ինչպես նաև համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերությունների նորագույն տեխնոլոգիաների և բուժման մեթոդների ներդրումն է։
Մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների, մասնագիտական գիտելիքների և նվիրված աշխատանքի համադրումը հնարավորություն է տալիս ապահովել որակյալ, արդյունավետ և պացիենտակենտրոն բուժօգնություն։
«Նաիրի» բժշկական կենտրոնը շարունակելու է իր հետևողական ուղին՝ նպատակ ունենալով բարելավել առողջապահական համակարգի որակը, ընդլայնել  համագործակցության աշխարհագրությունը և պահպանել իր վստահելի ու առաջատար դիրքը առողջապահական ոլորտում։

Պրոֆեսոր Հարություն Քուշկյան
«Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International