Կոստան Ղալումյանը մասնակցել է Օմանում կայացած World Cancer Congress-ին
15 Dec 2025
Բժիշկներ
Կոստան Սամվելի Ղալումյան
«Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Կոստան Ղալումյանը բժշկական տուրիզմի նոր համագործակցության ուղղությունները զարգացնելու նպատակով՝ մասնակցել է Օմանում կայացած World Cancer Congress-ին։
Կոնգրեսի շրջանակում ընթացած հանդիպումները հնարավորություն են տվել ներկայացնելու «Նաիրի» բժշկական կենտրոնի հնարավորությունները և ձևավորելու համագործակցության այնպիսի եզրեր, որոնք խթանելու են օտարերկրյա պացիենտների հոսքը դեպի Հայաստան։
Փորձի փոխանակումը և միջազգային կապերի ընդլայնումը կարևոր քայլ են՝ Հայաստանը տարածաշրջանում ամրապնդելու որպես որակյալ ու վստահելի բժշկական ծառայությունների կենտրոն։
