logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Կատարակտայի ախտորոշման ինովացիոն մեթոդներ ակնաբուժական կլինիկայում

25 Feb 2017

 Կատարակտան աչքի ոսպնյակի պղտորումն է, հիվանդություն, որը հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում՝ օրգանիզմի ընդհանուր ծերացման պատճառով՝ ծերունական կատարակտա:

Դրա հետ կապված շատ կարեւոր է ակնաբույժի մոտ պարբերական զննում անցնելը, ինչը թույլ կտա կատարակտան հայտնաբերել վաղ փուլում:

Ոսպնյակի պղտորման առաջին ախտանշանը տեսողության սրության խանգարումն է կամ նվազումը, սակայն նման գանգատները կարող են միանգամայն տարբեր լինել՝ կախված պղտորման ինտենսիվությունից եւ պղտորման տեղադրությունից: Ոսպնյակի ոչ մեծ չափի պղտորումները կարող են տեսողության վրա չազդել, եւ մարդը փոփոխությունները չի նկատում, եթե նույնիսկ դրանք բբի շրջանում են տեղադրված (օրիակ՝ բեւեռային կատարակտայի դեպքում): Ոսպնյակի ավելի ընդարձակ պղտորման դեպքում, հատկապես եթե այն կենտրոնական տեղադրություն ունի, տեսողության սրությունը նվազում է մեծ կամ փոքր աստիճանով: Ոսպնյակի ամբողջական պղտորման դեպքում աչքը լիովին զրկվում է առարկայական տեսողությունից, սակայն պահպանվում է լույսը զգալու հատկությունը՝ լուսազգացողությունը:

Կատարակտայով հիվանդի զննումը այնքան էլ պարզ խնդիր չէ: Ոսպնյակում արտահայտված պղտորումների առկայության դեպքում, շատ բարդ է, երբեմն անհնար է ակնաբուժական ստանդարտ մեթոդներով ապակենման մարմնի կամ ցանցաթաղանթի վիճակի հետազոտություն կատարել: Դրա հետ կապված պահանջվում են մի շարք լրացուցիչ, մասնագիտացված հետազոտություններ:

Կատարակտայով հիվանդների զննման ամբողջ պրոցեսը կարելի է հետեւյալ մեթոդների բաժանել, որոնք կատարվում են կատարակտայի ախտորոշման կաբինետում.

1. Աչքի զննման ստանդարտ (սովորական) մեթոդներ՝
 

  • Տեսողության սրության որոշում (վիզոմետրիա)
  • Տեսողության դաշտերի հետազոտություն (պերիմետրիա)
  • Ներակնային ճնշման չափում (տոնոմետրիա)
  • Աչքի առաջնային ճեղքի հետազոտություն (բիոմիկրոսկոպիա)
  • Ակնահատակի զննում (օֆտալմոսկոպիա)

2. Հետազոտության լրացուցիչ (հատուկ) մեթոդներ, որոնց կատարումը յուրաքանչյուր հիվանդի համար պարտադիր է՝

  • Ռեֆրակտոմետրիա
  • Օֆտալմոմետրիա
  • Ակնախնձորի առաջա-հետին առանցքի որոշում (ԱՀԱ) (А-ռեժմում ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ) սքանավորում

3. Հետազոտության լրացուցիչ (հատուկ) մեթոդներ ըստ ցուցումների կատարվող՝

  • В-ռեժիմում ՈւՁՀ
  • Ուլտրաձայնային բիոմիկրոսկոպիա
  • Էնդոթելային բիոմիկրոսկոպիա

4. Հետազոտության լաբորատոր մեթոդներ (հոսպիտալացմանը նախապատրաստելու շրջանակում):

Դրանից բացի, կատարակտայի (տարիքային, բնածին, բարդացված, վնասվածքային եւ այլն) ախտորոշման կաբինետում հնարավորություն կա՝

  • ԻՕԼ-ի (ինտրաօկուլյար լինզա) ճշգրիտ հաշվարկի միջոցով ցանկալի ռեֆրակցիայի ստացում,
  • մուլտիֆոկալ ոսպնյակ (ինչպես հեռվի, այնպես էլ մոտիկի գերազանց տեսողություն),
  • էնդոթելային բջիջների հաշվարկ:

Ախտորոշման հետազոտությունների առաջին խմբի մեջ են մտել ստանդարտ օֆտալմոլոգիական զննման մեթոդները: Հատուկ ուշադրություն է դարձվում բիոմիկրոսկոպիային՝ ակնախնձորի հետազոտություն հատուկ սարքով՝ ճեղքավոր լամպով: Ճեղքավոր լամպը յուրահատուկ մանրադիտակ է եւ ակնաբույժի հիմնական գործիքներից մեկն է: Այն թույլ է տալիս ստանալ ոսպնյակի օպտիկական ճեղքը, մանրակրկիտ եւ մեծ խոշորացմամբ հետազոտել դրա կառուցվածքը, որոշել պղտորման առավելագույն տեղադրությունը եւ տարածականությունը, գնահատել ոսպնյակի դիսլոկացիան (տեղաշարժը):

Երկրոդ խմբի մեջ են մտել այն մեթոդները, որոնք անհրաժեշտ են արհեստական ոսպնյակի (ինտրաօկուլյար լինզա, ԻՕԼ) հզորության հաշվարկի համար, որում որպես ելքային տվյալներ պետք է դնել օֆտալմոմետրիայի (հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել եղջերաթաղանթի բեկող ուժը) եւ առաջա-հետին առանցքի ցուցանիշները:

Երրորդ խմբում այն մեթոդներն են, որոնք աչքի վիրաբույժը նշանակում է ըստ ցուցումների, որոնք անհրաժեշտ են վիրահատության այս կամ այն տեխնիկայի, ԻՕԼ-ի տեսակի եւ այլնի ընտրության համար: В-ռեժիմում ՈւՁՀ-ն հիմնականում կիրառվում է ոսպնյակում եւ ապակենման մարմնում արտահայտված պղտորման դեպքում ախտորոշում կատարելու եւ ակնախոռոչի կառուցվածքում փոփոխությունների տեղորոշման համար, նաեւ դրանց բնույթի եւ տարածվածության որոշման համար:

«Նաիրի» ԲԿ-ի մասնագետների փորձը եւ Աչքի կլինիկայի ժամանակակից զինվածությունը հնարավորություն են տալիս կատարակտան հեռացնել նույնիսկ ամենաբարդ դեպքերում՝ հասունացած (կոշտ) եւ վնասվածքային կատարակտա, ոսպնյակի տեղաշարժ, եղջերաթաղանթի դիստրոֆիա, շաքարախտ եւ ուղեկցող այլ հիվանդություններ:

Հիվանդներին բուժելիս հաշվի են առնվում բժշկին դիմելու ժամկետը, կատարակտայի զարգացման փուլը եւ հիվանդի անհատական առանձնահատկությունները:

Աչքի կատարակտայի իսկապես միակ արդյունավետ բուժման ձեւը վիրահատական միջամտությունն է՝ պղտորված ոսպնյակի հեռացումը եւ այն արհեստականով փոխարինելը:

Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900  հեռախոսահամարներով:

Դիտեք մեր youtube-ի ալիքով:

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International