logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Օտարերկրյա քաղաքացիները վստահում են «Նաիրի» բժշկական կենտրոնին

22 Mar 2023

38-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ելենա Շիլինան երկար տարիներ տառապում էր ողնաշարի սկավառակի ճողվածքով, որը ժամանակի ընթացքում առաջացրել էր ուժեղ ցավեր և վերջույթի թմրածություն։

Ելենան դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նեյրովիրաբուժական և ողնաշարի էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի ղեկավարությամբ իրականացվեց էնդոսկոպիկ վիրահատություն։

«Ես Լենա եմ, ինձ 38 տարեկան է։ Տարիներ ունեի ողնաշարի շարունակական ցավեր, որոնք աստիճանաբար ուժեղացան և տարածվեցին դեպի ձախ ոտքս։ Ընտրեցի «Նաիրի» ԲԿ-ն՝ հիմնվելով թե՛ ինտերնետային արձագանքների, թե՛ հարազատների կարծիքների վրա։ Այստեղ ամեն ինչ արված է այնպես, որ յուրաքանչյուր պացիենտ ստանա անհատական ուշադրություն։

Վիրահատությունից հետո ցավերը լրիվ անհետացան։ Արդեն հաջորդ օրը կարողացա քայլել և վերադառնալ տուն։ Մի ամիս անց ոչ մի ցավ չեմ զգում, ազատ եմ շարժումներումս և լիովին ապաքինված եմ։ Շնորհակալ եմ բժշկական անձնակազմին՝ ջերմ վերաբերմունքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար», — նշեց Ելենա Շիլինան։

ԲԿ-ի ողնաշարի Նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանը նշեց․

«Միջողնաշարային սկավառակի ճողվածքը այսօր ամենատարածված նյարդավիրաբուժական պաթոլոգիաներից է։ Մենք կատարում ենք օրական 2–3 նմանատիպ էնդոսկոպիկ (փակ և քիչ ինվազիվ) վիրահատություն։ Ճողվածքը հեռացվում է փոքր բացվածքով՝ առանց մեծ կտրվածքների։ 98% դեպքերում պացիենտները տուն են վերադարձնում հաջորդ օրը։ Վիրահատությունը տևում է մոտ 40 րոպե, իսկ ստացիոնար բուժումը՝ մեկ օր։

Վերջին տարիներին ներդրվել է նաև միակողմանի տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի մեթոդը, որը նվազեցնում է հիվանդության կրկնման հավանականությունը։ Եթե նախորդ տարիներին կրկնման ռիսկը կազմում էր շուրջ 7–10%, ապա այս մեթոդի շնորհիվ այն գրեթե բացառվում է։

«Նաիրի» ԲԿ-ում էնդոսկոպիկ նյարդավիրաբուժական վիրահատությունները կատարվում են 2007 թվականից, և դրանց քանակն արդեն գերազանցում է 1000-ը»։

Այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների և անհատական մոտեցման համադրությամբ հնարավոր է ոչ միայն վերականգնել առողջությունը, այլ նաև կյանքի որակը։

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International