logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Ուրոլոգիա

«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունը տրամադրում է միզուղիների և տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան։ Ծառայությունը մասնագիտացած է ինչպես տարածված, այնպես էլ բարդ ուրոլոգիական պաթոլոգիաների վիրաբուժական կառավարման մեջ։ Իրականացվում են բոլոր բարդության աստիճանների վիրահատական միջամտություններ սկսած երիկամի, շագանակագեղձի բիպոսիաներից մինչև շագանակագեղձի և միզապարկի ներմիզուկային մասնահատումներ,  լապարասկոպիկ նեֆրէկտոմիաներ և պարցիալ նեֆրէկտոմիաներ, լապարասկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիաներ, ռադիկալ ցիստէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորում։
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, ներառյալ էնդոսկոպիկ տեխնիկա, որն ապահովում է վիրահատությունների նվազ ինվազիվություն և պացիենտի արագ վերականգնում։  Ուրոլոգիական թիմը մշակում է անհատական մոտեցում՝ ապահովելով բարձր արդյունավետություն, անվտանգություն և հարմարավետ միջավայր։

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International