Ռուբեն Հովհաննեսի Հովհաննիսյան
| Մասնագիտություն | Ուրոլոգ |
| Ծառայություն | Ուրոլոգիա |
| Պաշտոն | Լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի N2 ծառայության ղեկավար |
| Լեզուներ | իտալերեն | անգլերեն | ֆրանսերեն | ռուսերեն | հայերեն |
Իմ կենսագրությունը
10.1997 – 10.2001 Ուրոլոգիայի ասպիրանտուրա ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում պաշտպանվել է թեկնածուական թեզ «Նյութեր շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգի վերաբերյալ» թեմայով:
10.1994 – 10.1997 Ուրոլոգիայի ռեզիդենտուրա ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում ուրոլոգի վկայական
1988 – 1994 ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1996 թ. «Արևմուտք-արևելք» ուրոլոգիական սիմպոզիում` կազմակերպված Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից, Թբիլիսի, Վրաստան:
Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ԵՈՒԱ XII տարեկան կոնգրես, Փարիզ, Ֆրանսիա:
1998թ. մասնագիտացում Էրազմուս Համալսարանի ուրոլգիական կլինիկա, Ռոտերդամ, Հոլանդիա: Եվրոպական ուրոլոգիական ֆոնդի կրթաթոշակային ծրագրով:
«Առաջխաղացում և վիճելի հարցեր օնկոլոգիական ուրոլոգիայում» 5-րդ
Միջազգային սիմպոզիում, Ռոտերդամ, Հոլանդիա: Ստենդային զեկույց:
Ամերիկյան վիրաբուժական ակադեմիայի 84-րդ Տարեկան կլինիկական կոնգրես` Օրլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ:
1999թ Կլինիկական թրենինգ օնկոուրոլոգիական վիրահատություններում «Սանտա Մարիա» ԲԿ, Կաստելանցա, Իտալիա, «Սան Ռաֆաելե» Համալսարանական հիվանդանոցիային համալիր:
2000թ. Սևծովյան տարածաշրջանի երկրների ուրոլոգների համար կազմակերպված մասնագիտացման կուրս, Թբիլիսի, Վրաստան:
2001թ. Թրենինգ ընդհանուր ուրոլոգիայում, «Սեն Ժոզեֆ – Սեն Լյուք» ԲԿ, Լիոն, Ֆրանսիա:
«Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիան ԵՈւԱ հանդիպում է ազգային ասոցիացիաների հետ» ամենամյա ժողով, Արնհեմ, Հոլանդիա:
2003թ. Կլինիկական և հետազոտական թրենինգ, «Սլոուն-Քեթերինգ Օնկոլոգիական ենտրոնի» MSKCC ուրոլոգիայի բաժին, Նյու Յորք, ԱՄՆ:
Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթաց «Կանանց ուրոլոգիա, միզուկի ռեկոնստրուկցիա և միզաքարային հիվանդություն», Երևան,
Հայաստան:
2004թ. Մասնագիտացում Մարզդեն Արքայական օնկոլոգիական Հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, UICC կրթաթոշակ:
2005թ. Կլինիկական թրենինգ կոնքի օրգանների օնկոուրոլոգիական վիրահատություններում, Բեռնի Համալսարանական հիվանդանոցի ուրոլոգիայի բաժին, Շվեյցարիա:
2006 թ. Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթաց “Օնկոլոգիական ուրոլոգիա”, Երևան,Հայաստան:
2007 թ. Մինի-ռեզիդենտուրա Լապարոսկոպիկ ուրոլոգիայում, Կոպենհագենի Համալսարանական հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնում, Դանիա, UICC կրթաթոշակ:
2008թ. Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթաց, Երևան, Հայաստան:
2009թ. Խորացված մասնագիտացման կուրս «Լապարոսկոպիկ վիրաբուժությունը օնկոլոգիական ուրոլոգիայում», «Վեսթերն» Բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժին, Էդինբուրգ, Մեծ Բրիտանիա:
2010թ. Լապարոսկոպիկ ուրոլոգիայի թրենինգ/ռոբոտային վիրաբուժության ներածում, Էրազմուս Համալսարանի ուրոլգիական կլինիկա, Ռոտերդամ, Հոլանդիա:
Ամերիկյան վիրաբուժական ակադեմիայի 96-րդ Տարեկան կլինիկական կոնգրեսի խոսնակ, Վաշինգտոն, ԱՄՆ, դասախոսության թեման՝ «Ուրոլոգիան Հայաստանում՝ երեկ, այսօր, վաղը»:
Կլինիկական և հետազոտական թրեյնինգ՝ շագանակագեղձի քաղցկեղի մենեջմենթ, լապարոսկոպիկ և ռոբոտային ուրոլոգիա: Ջոնս Հոփկինս համալսարանական հիվանդանոցի Բրեդի Ուրոլոգիայի ինստիտուտ, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ:
2011 Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ԵՈՒԱ 26-րդ տարեկան կոնգրեսի խոսնակ; դասախոսության թեման՝ «Հայաստանյան ուրոլոգիայի դեմքերը»: Վիեննա, Ավստրիա:
«Ուրոլոգիայի օրեր Աթենքում» 31-րդ Կոնգրեսի խոսնակ; դասախոսության թեման՝ «Շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի հաշվիչ. կիրառման առավելություները և ռիսկերը», Աթենք, Հունաստան:
2012 Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթաց «Մինիմալ-ինվազիվ տեխնոլոգիաները ուրոլոգիայում», Երևան,Հայաստան:
2013 Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ԵՈՒԱ 28-րդ տարեկան կոնգրես: Միլան, Իտալիա:
«LA Live International» Միջազգային սիմպոզիում՝ նվիրված բաց և ռոբոտային վիրաբուժությանը ուրոլոգիայում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոն, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ:
Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի 108-րդ Տարեկան կլինիկական կոնգրես, Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ:
Խորացված մասնագիտացման կուրս «Լապարոսկոպիկ և ռոբոտային վիրաբուժությունը ուրոլոգիայում», Քեք Համալսարանական Բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ:
2014 «Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիան ԵՈւԱ հանդիպում է ազգային ասոցիացիաների հետ» ամենամյա ժողով, Նորդվայք, Հոլանդիա:
Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթաց, Երևան,Հայաստան:
1998 թ. հուլիսից մինչև 2002 թ.՝ “Քանաքեռ-Զեյթուն” ԲԿ ուրոլոգիական ծառայության հիմնադիր և ղեկավար:
2001 թ. նոյեմբերից մինչև 2005 թ. Հունիս՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ:
2001 թ. նոյեմբերից մինչև 2005 թ. Օգոստոս՝ Միջազգային առողջապահության կանադական ընկերության հայկական բաժնի ղեկավար (Canadian Society for International Health); պրոյեկտ` «Բժշկական տեղեկատվական տեխնոլոգիաների Հարավ-կովկասյան պրոյեկտ», III փուլ:
2001 թ. նոյեմբերից մինչև 2011 թ. Հոկտեմբեր՝ “Արաբկիր” ԲԿ ուրոլոգիական ծառայության հիմնադիր և ղեկավար:
2005 թ. սեպտեմբերից մինչև 2011 թ. Հոկտեմբեր՝ Երևանի Պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ:
2011 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. Հունիս՝ “Շենգավիթ” ԲԿ Ընդհանուր, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար:
2014 թ. հունիսից մինչև 2015 թ. դեկտեմբեր՝ “CMS” ԲԿ-ի ուրոլոգիական բաժնի հիմնադիր և ղեկավար:
2016 թ. հունվարից մինչև 2022 թ. ապրիլ՝ “Սլավմեդ” ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայի հիմնադիր և ղեկավար:17:24
Թեկնածուական թեզ «Նյութեր շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ», 1997 – 2000 թ.թ.
Դոկտորական թեզ «Շագանակագեղձի քաղցկեղի մենեջմենթի օպտիմիզացիա», ընթացքում է 2005 թ.-ից առ այսօր:
1989-1990 ԵՊԲՀ, բժշկական հոգեբանության ֆակուլտատիվ կուրս, բժշկակահոգեբանի դիպլոմ:
