Ուրոլոգիա
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունը տրամադրում է միզուղիների և տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների ամբողջական ախտորոշում և բուժում՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան։ Ծառայությունը մասնագիտացած է ինչպես տարածված, այնպես էլ բարդ ուրոլոգիական պաթոլոգիաների վիրաբուժական կառավարման մեջ։ Իրականացվում են բոլոր բարդության աստիճանների վիրահատական միջամտություններ սկսած երիկամի, շագանակագեղձի բիպոսիաներից մինչև շագանակագեղձի և միզապարկի ներմիզուկային մասնահատումներ, լապարասկոպիկ նեֆրէկտոմիաներ և պարցիալ նեֆրէկտոմիաներ, լապարասկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիաներ, ռադիկալ ցիստէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորում։
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, ներառյալ էնդոսկոպիկ տեխնիկա, որն ապահովում է վիրահատությունների նվազ ինվազիվություն և պացիենտի արագ վերականգնում։ Ուրոլոգիական թիմը մշակում է անհատական մոտեցում՝ ապահովելով բարձր արդյունավետություն, անվտանգություն և հարմարավետ միջավայր։
