logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Նյարդաբանություն / նյարդավիրաբուժություն

Նյարդաբանություն / նյարդավիրաբուժություն

«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և նյարդավիրաբուժական կենտրոնը գործում է որպես ժամանակակից մուլտիդիսցիպլինար ծառայություն՝ միավորելով ոլորտի լավագույն փորձառու մասնագետներին և վերջին սերնդի սարքավորումները։ Այստեղ իրականացվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ գլխացավեր, էպիլեպսիա, պարկինսոն, գլխապտույտներ և շարժողական խանգարումներ և այլն։
Բաժանմունքը մասնագիտացած է գլխուղեղի, ողնաշարի և հիպոֆիզի ուռուցքների վիրաբուժական բուժման մեջ, ներառյալ դեղակայուն էպիլեպսիայի և Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում։ Վիրահատությունները կատարվում են նեյրոնավիգացիայով, ներվիրահատական նեյրոմոնիտորինգով, ստերեոտակտիկ մեթոդներով, ինչպես նաև էնդոսկոպիկ եղանակով՝ առանց կտրվածքի։ Հայաստանում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում են գլխուղեղի վիրահատություններ արթուն վիճակում՝ ՝ խոսքի, շարժման և զգացողության կենտրոնների պահպանման նպատակով։ Նյարդաբանական և նյարդավիրաբուժական թիմը գործում է համակցված՝ ապահովելով անհատական մոտեցում, բարձր արդյունավետություն և նվազագույն ռիսկեր։

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International