logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Վտանգավո՞ր են արդյոք քթի պոլիպները

18 Feb 2021

Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։

Պոլիպոզները սովորաբար ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ կոմպոնենտից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ։

Պոլիպոզների բուժումը տարիներ առաջ միայն վիրահատական էր, բայց ժամանակակից բժշկությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հակաալերգիկ բուժումներին, նախա- և հետվիրահատական մոտեցումներին:

Իրականում պոլիպների վիրահատությունը կարող է բերել պոլիպների կրկնակի գերաճի, ինչը իր մեջ վտանգներ է պարունակում:

Պոլիպոզների առաջացման պատճառը կա՛մ գենետիկ գործոնն է, կա՛մ լորձաթաղանթի գրգռումն է, այտույցը, օրինակ տարբեր ալերգենների արդյունքում: Այն բերում է քթի լորձաթաղանթի այտույցի, որով լորձաթաղանթը պաշտպանվում է տվյալ ալերգենից, որպեսզի չթողնի այդ ալերգենի մուտքը արյան մեջ:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International