logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Վիրահատությունից երկու ժամ անց հիվանդներն արդեն կարող են քայլել

12 Jan 2019

Հոդերի ախտահարումը շատ տարածված է և հաճախ բերում է պացիենտների հաշմանդամության, որոնք հոդերում շարժումների սահմանափակման կամ նրանց ցավոտության պատճառով ստիպված են վարել սահմանափակ կենսակերպ:

Այսօր, «Նաիրի» ԲԿ-ն Նաիրի-Կոքսա կլինիկան ներդրված նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության շնորհիվ ունի միջազգային մակարդակ: Կլինիկայի մասնագետները «Կոքսա» ֆիննական կլինիկայի մասնագետների հետ համատեղ իրականացնում են հիվանդների էնդոպրոթեզավորում և հին պրոթեզավորված հոդերի ռեվիզիա՝ նրանց ֆունկցիայի ամբողջական վերականգնմամբ: Կիրառվում են համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների բարձրորակ էնդոպրոթեզներ:



Հոդերի էնդոպրոթեզավորման նորարարական եղանակը հիվանդներին հնարավորություն է տալիս ոտքի կանգնել վիրահատությունից արդեն երկու ժամ հետո, հաջորդ օրը թույլատրվում է աստիճաններով բարձրանալ/իջնել, իսկ 3-4-րդ օրը դուրս գրվել կլինիկայից: Այս եղանակն ապահովում է նաև հետվիրահատական 3-4 օրերի ընթացքում կայուն ցավազրկում, որը ո՛չ միայն հարմարավետ է հիվանդի համար, այլ նաև անհրաժեշտ պայման նորմալ ակտիվության վերադառնալու համար: Վիրահատությունից հետո հիվանդների այսպիսի արագ վերականգնմանը նպաստում է նաև Նաիրի-Կոքսա կլինիկայի բարձր որակավորում ունեցող ռեաբիլիտոլոգների աշխատանքը, ովքեր վիրահատությունից հետո հենց առաջին ժամերի ընթացքում սկսում են զբաղվել վիրահատված հոդով:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ ընդունելության նախնական գրանցման համար կարող եք զանգահարել 091 22 99 77 հեռախոսահամարով:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International