Ստամոքսի քաղցկեղի ախտորոշման և բուժման մոտեցումները թեմայով դասախոսություն
10 Jul 2024
Բժիշկներ
Լևոն Գրիգորիի Բադալյան
«Նաիրի» ԲԿ-ում իրականացավ «Ստամոքսի քաղցկեղի ախտորոշման և բուժման մոտեցումները» թեմայով բաց դասախոսություն։
Բժշկական կենտրոնի ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը ներկայացրեց հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։
Ընդգծվեց, որ քիմիաթերապիան պետք է լինի ստամոքսի քաղցկեղի բուժման առաջին քայլը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Դասախոսության մուտքն ազատ էր և հեռարձակվում էր առցանց, ինչը հնարավորություն տվեց տարածաշրջանի բժիշկներին և ուսանողներին նոր գիտելիքներ ձեռք բերել։

