logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Սպիրոմետրիան կօգնի գնահատել Ձեր թոքերի ֆունկցիոնալ վիճակը

25 Sep 2020

Սպիրոմետրիան թոքերի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հիմնական և արդյունավետ մեթոդ է: Հետազոտության արդյունքում ստացած մինչև 50 շնչառական ցուցանիշներն օգնում են վաղ փուլերում ճշգրիտ ախտորոշել շնչառական հիվանդությունները և գնահատել բուժման արդյունավետությունը:

Այն ցուցված է, եթե առկա է.

  • երկարատև, ձգձված հազ,
  • հևոց,
  • բրոնխիալ ասթմա,
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,
  • թոքերի այլ քրոնիկ հիվանդություններ,
  • բժշկի ցուցում` վիրահատությունից առաջ,
  • մարզիկների պատրաստվածությունը ստուգելու անհրաժեշտություն:

Դիմելով «Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայություն՝ պացիենտը կարող է անցնել սպիրոմետրիա և ստանալ փորձված և գրագետ բժիշկ-թոքաբանի խոհրդատվություն։

Մենք կօգնենք Ձեզ շնչել ավելի ազատ։

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International