logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում

26 Nov 2018

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում և վիրահատություններ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք  դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքի տեսքով:

Դիաբետիկ հիվանդների հետ աշխատելիս, անոթային խնդիրները լուծվում են համակարգված՝ մի քանի մասնագետների հետ համատեղ և ներառված են էնդոկրինոլոգներ, էնդովիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և սրտաբաններ: Այս հիվանդներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը:

Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում է վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները:

Մեր նպատակն է. խուսափել բարդություններից և փրկել հիվանդի ոտքը:

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի արդյունավետ բուժմանը:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International