«Նաիրի» բժշկական կենտրոնը նախաձեռնել և արդեն իսկ իրականացնում է Որակի կառավարման միջազգային ISO ստանդարտի ներդրման և Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց
29 May 2023
Բժիշկներ
Նոնա Համլետի Մարտիրոսյան
Հավատարիմ լինելով մեր կողմից որդեգրված ռազմավարությանն ու Հայաստանի առողջապահական ոլորտի առաջատարը մնալու տեսլականին, ինչպես նաև պացիենտների անվտանգության և սպասարկման որակի գերազանցման գաղափարին և պացիենտների անվտանգության միջազգային 6 նպատակներին (IPSG)՝ «Նաիրի» բժշկական կենտրոնը նախաձեռնել և արդեն իսկ իրականացնում է Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց։
Հաստատակամ ենք հասնել մեր առջև դրված ռազմավարական նպատակին՝ եվրոապական «Մենեջմենթ Միքս» ընկերության մեր գործընկերոջ հետ համատեղ ուժերով, որն ունի 33 երկրներում միջազգային փորձառություն։





