logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

«Նաիրի» ակնաբուժական կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետ

22 Jan 2017

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետը նախատեսված է այն հիվանդների հետազոտության համար, որոնք առաջին անգամ են բախվել աչքի հիվանդությունների դրսեւորման հետ, կամ եկել են աչքի պաթոլոգիաների կանխարգելման նպատակով:

Առաջնային զննման կաբինետում կատարվում են՝

  • տեսողության սրության որոշում՝ ակնոցի ուղղման անհրաժեշտությամբ. աֆտոռեֆրակտոմետրիա՝ աչքի ռեֆրակցիայի (օպտիկայի) ավտոմատ որոշում, որից հետո անհրաժեշտ է
  • ընթերցելու համար, համակարգչով աշխատելու դեպքում եւ այլն ակնոց նշանակել,
  • ֆորոպտերի՝ ակնոցի ուղղման ժամանակակից մեթոդի միջոցով ռեֆրակցիայի սխալի չափում,
  • ներակնային ճնշման որոշում պնեւմոտոնոչափի մեթոդով, որը հետազոտության ժամանակակից անկոնտակտային միջոց է եւ համարվում է գլաուկոմայի վաղ ախտորոշման առաջնային օղակ,
  • տեսողության սրության եւ բնույթի, երկտեսության եւ գունատեսության առկայության որոշում, տեսողական շեղումների հայտնաբերում նշանների պրոյեկցիոն սարքի միջոցով:

Առաջնային զննման կաբինետում հետազոտություն անցնելուց եւ աչքի հիվանդություն հայտնաբերելուց հետո հիվանդն ուղարկվում է կոնկրետ բժշկի մոտ՝ ավելի խորը հետազոտության կամ բուժման համար:

Առավել մանրամասն տեղեկությունների  կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International