logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում

12 Aug 2025

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրումը։ Տարիներ շարունակ «Նաիրի» բժշկական կենտրոնի տեխնոլոգիական հագեցվածությունը ապահովում է MV Medtech բժշկական սարքավորումներ ներկրող ընկերությունը։

MV Medtech ընկերությունը 2019 թվականից առաջարկում է Եվրոպական ստանդարտներին համապատասխան, նորագույն և որակյալ սարքավորումներ և հանդիսանում է աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Dräger, Merivaara, Linet, Schiller, Biotronik, Digiterm, Progetti ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

MV Medtech ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Նաիրի» ԲԿ-ում տեղադրվում են ժամանակակից բժշկական սարքավորումներ, որոնք լայնորեն կիրառվում են պացիենտների բուժման ընթացքում։ Ընկերության փորձառու մասնագետների շնորհիվ այս գործընթացը կազմակերպվում է արագ, արդյունավետ և պրոֆեսիոնալ։

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ վստահելի համագործակցության համար և ի նպաստ մեր պացիենտների առողջության շարունակում շարժվել տեխնոլոգիական առաջընթացի ուղով:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International