logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

«Սիմենս» համաշխարհային հեղինակավոր ընկերության ներկայացուցիչը վերապատրաստման դաս անցկացրեց «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ներում

12 Mar 2023
Բժիշկների մասնագիտական հմտությունների զարգացման և շարունակական կրթության նպատակով «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները շարունակում են իրականացնել վերապատրաստման ծրագրեր։
Համաշխարհային ճանաչում ունեցող SIEMENS ընկերության ներկայացուցիչ Վիտալի Վլադիմիր Մատվեյը անցկացրեց վարպետաց դաս, որի ընթացքում մասնագետները գործնականորեն ամրապնդեցին իրենց գիտելիքները նոր սերնդի «Sequoia» ուլտրաձայնային սարքի կիրառման վերաբերյալ։
Դասընթացին մասնակցեցին «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների բժիշկներ, ինչպես նաև արտասահմանից ժամանած մասնագետներ։ Այսպիսի գիտահետազոտական փոխանակումները նպաստում են բժիշկների մասնագիտական առաջխաղացմանը և բժշկական գիտելիքների շարունակական կատարելագործմանը։
Նման վարպետաց դասերը կշարունակվեն նաև բժշկության այլ ուղղություններով։

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International