logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Մաշկի բազալբջջային քաղցկեղ (բազալիոմա)

28 Feb 2022

Մաշկի քաղցկեղը աշխարհում ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Իսկ մաշկի քաղցկեղի տեսակներից ամենատարածվածը բազալբջջային քաղցկեղն է:

Բազալբջջային կարցինոման (բազալիոմա) զարգանում է դանդաղ և սկզբում այն կարելի է շփոթել հասարակ փոքր վերքի, սպիի կամ ակնեի հետ: Ամենից հաճախ առաջանում է գլխի և պարանոցի շրջանում:

Բազալիոման արտաքինից կարող է բնորոշվել հետևյալ նշաններով.

  • վարդագույն կամ մուգ գույնի գոյացություն, որը ունի փոքրիկ փոսություն մեջտեղում
  • խոց, որը չի լավանում երկար ժամանակ կամ էլ նորից կրկնվում է
  • փոքր ինչ արտափքված կարմիր բիծ, որը կարող է նման լինել խալի, գորտնուկի կամ այլ անվտանգ գոյացության

Բուժումը հիմնականում վիրաբուժական է:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International