logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ

12 Apr 2022

«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից, քայլելու դժվարությունից՝ անգամ հենակների oգնությամբ:

Որոշում կայացվեց իրականացնել փուլային երկու վիրահատություն: Առաջինը վիրահատվեց ձախ ոտքը, քանի որ այդ վերջույթում ձևախախտումն առավել արտահայտված էր:

Երկու ամիս անց, երբ պացիենտը սկսեց քայլել առանց հենակների, վիրահատվեց նաև աջ ոտքը:

Երկրորդ վիրահատությունից 6 շաբաթ անց պացիենտը ցավեր չունի և քայլում է առանց հենակների, ապրում լիարժեք կյանքով:

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International