logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Իրականացվել է ծնոտի փոխպատվաստման եզակի վիրահատություն

31 Oct 2019

«Նաիրի» բժշկական կենտրոնում մասնագետները անհավանական բարդ վիրահատություն են իրականացրել։ Ծնոտի ծանր աստիճանի ուռուցքային ախտահարում ունեցող տղամարդու մոտ այն հեռացրել են՝ փոխարինելով հիվանդի ոսկրերից ձևավորած նորով:

Վիրահատության բարդություն է նաև այն, որ իրականացվել է բազմամասնագիտական թիմի կողմից, երբ տարբեր մասնագիտացմամբ բժիշկներն աշխատել են միասին։ Նմանատիպ վիրահատություններ աշխարհում իրականացվում միայն բարձրակարգ կլինիկաներում։

Վիրահատարանում միաժամանակ աշխատում էին մի քանի փորձառու վիրաբույժներ, քանի որ առնվազն երեք խնդիր կար լուծելու. հիվանդի ծնոտի՝ չարորակ ուռուցքով ախտահարված մասի հեռացում, իմպլանտով փոխարինում և արտաքին տեսքի պահպանում։ Չէ՞ որ հիվանդը ընդամենը 60 տարեկան էր։ Առանձնահատկությունն էր նաև, որ ծնոտը ձևավորել են հիվանդի նրբոլոքից։

Ծնոտը մոդելավորել են անմիջապես վիրասեղանի վրա։ Հաշվարկներն իրականացրել է սարքը՝ համակարգչային շերտագրության արդյունքների հիման վրա։ Վիրաբույժները ոսկերիչի նման ձեռքով սղոցում են առանձին մասեր և դրանք ամրացնում հատուկ թիթեղներով։

Այս պարագայում իմպլանտի մերժման ռիսկերը ձգտում են զրոյի, քանի որ ոսկրը սեփականն է։ Ընդ որում, հիվանդը չի կորցնում քայլելու ունակությունը, քանի որ հենաշարժական բոլոր ֆունկցիաներն իր վրա է վերցնում սրունքում մնացած մեծ ոլոքը։


Փոխպատվաստման նպատակով դոնորական ոսկրերը և պոլիմերները բժշկության մեջ վաղուց են կիրառվում, իսկ հիվանդների սեփական օրգանների փոխպատվաստումը նոր տեխնոլոգիա է։ Սակայն «Նաիրի» ԲԿ վիրաբույժների համար այն դառնում է սովորական։

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International