logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը

26 Nov 2025

Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից, շարունակում ապրել իր առօրյա կյանքով, իսկ ուռուցքն օրեցօր ոչնչանում է։

Ահա այս մեթոդին էր նվիրված վերապատրաստման մասնագիտական ժողովը Գերմանիայի Քյոլն քաղաքում, որին մասնակցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ․գ․դ․ Արման Պարգևի Հակոբյանը:

Մասնակցության ընթացքում ձեռք է բերվել համաձայնություններ Գերմանիայի բժիշկների և բիոֆիզիկների հետ և վերջիններիս օգնությամբ մեթոդը ներդրվելու է նաև ՀՀ-ում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Մենք կանենք ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ անց այն հասանելի լինի նաև մեր բնակչությանը։

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International