logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

ՀԱՃԱԽ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԲՈՒԺՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԼՔԸ

12 Jun 2023

Օրերս «Նաիրի» ԲԿ էր դիմել պացիենտ, որի մոտ բացակայում էին քթի աճառներն ու ներքթային կառուցվածքի ոսկորների զգալի մասը, ինչպես նաև առկա էր աջակողմյան հայմորիտ։ Ըստ կատարված հետազոտությունների՝ քիթ-կոկորդ-ականջաբան Լևոն Թորոսյանը և թորակալ վիրաբույժ Արմեն Խանոյանը որոշում են կայացրել իրականացնել ռեկոնստրուկտիվ վիրահատություն։ Մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում միջնապատի թափածակումը վերացվել է, ապա քիթը բերվել է բնական կառուցվածքի, ինչպես նաև իրականացվել է աջակողմյան էնդոնազալ հայմորոտոմիա ՝ խոռոչի պարունակության հեռացումով։ Արդյունքում պացիենտի մոտ վերականգնվել է բնականոն  շնչառությունը, վերացվել է գլխացավերի պատճառը, շտկվել է քթի արտաքին տեսքը:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International