logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Ֆրանսահայ բժիշկները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերի խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ

26 Mar 2021

Պատերազմի օրերին ֆրանսահայ բժիշկների նախաձեռնությամբ ստեղծվել է «Santé Arménie» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել, սեփական փորձը փոխանցել հայ բժիշկներին՝ դարձնելով Հայաստանի առողջապահությունն ավելի մրցունակ:

Հերթական այցի շրջանակում աուտոիմունոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ուռուցքաբան և բժշկության այլ բնագավառի մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ քննարկել ու հստակ ծրագրել են անելիքները:

Հայտնի մասնագետները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերի խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ՝ վերականգնելով պատերազմի ժամանակ թմբկաթաղանթի վնասվածքներ ստացած զինվորների լսողությունը:

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International