logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա

18 Dec 2023

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ, ապա անհրաժեշտ է կատարել էլեկտրոնեյրոմիոգրաֆիա։

«Նաիրի» ԲԿ-ում առկա է վերջին սերնդի, ժամանակակից էլեկտրոնեյրոմիոգրաֆ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում։ Էլեկտրանեյրոմիոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում ՝ մի շարք նյարդամկանային հաղորդականության խնդիրների ժամանակ։

Հետազոտության տեւողությունը 20-60 րոպե է։ Եթե ձեր վերջույթների ցավն ուղեկցվում է թուլությամբ կամ թմրածությամբ, մի հետաձգեք այցելությունը։

 

 

https://www.youtube.com/watch?v=IGAZpymfw-I

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International