logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց

26 Nov 2025

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները, որպեսզի քննարկումների արդյունքում որոշվի` հնարավո՞ր է, արդյոք, գանգի խորանիստ շրջանում գտնվող գնդակը հեռացնել, թե՝ ոչ:

Արդյունքում մասնագետները միաձայն եկել էին այն եզրահանգնման, որ անհնար է կատարել վիրահատություն և հեռացնել գնդակը` առանց հիվանդին վնաս պատճառելու և հրաժարվել էին վիրահատությունը կատարելուց, սակայն վիրահատությունը խիստ կարևոր էր, քանի որ հիվանդի մոտ զարգանում էր սեպսիս` պայմանավորված գնդակի խորանիստ շրջանում գտնվելու փաստով: Ջերմությունը բարձրացել էր մինչև 39º և վիճակը օրհասական էր:

Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժնի պետ Կարեն Սևտերտերյանի, «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինության, նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Արման Հակոբյանի համատեղ որոշմամբ` հիվանդը տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվեց բացառիկ վիրահատություն:

Հայաստանում միակ նեյրոնավիգացիոն համակարգի, էնդոսկոպիկ տեխնիկայի և մասնագիտական փորձի շնորհիվ հնարավոր եղավ կատարել վիրահատություն, որը տևեց 12 րոպե, ինչի արդյունքում հեռացվեց գնդակը առանց որևիցէ վնաս պատճառելու գլխուղեղին:

Հիվանդը հաջորդ օրը տեղափոխվեց  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` հետագա բուժման նպատակով:  Ներկայում դուրս է գրվել և ստանում է վերականգնողական բուժում:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International