Արցախի ուռուցքաբանական դիսպանսերում իրականացվել է քաղցկեղի վիրահատություն
17 Dec 2018
Բժիշկներ
Արտեմ Ստեփանյան
ՀՀ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի գլխավորությամբ օրերս Արցախի առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ իրականացվել է արգանդի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն:
Այցի նպատակն է նման ձևով արցախցի գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում:
Բացի վիրահատություններից, կազմակերպվել են նաև դասընթացներ «Ուռուցքաբանության արդի խնդիրերը» թեմայով:
Սկզբնաղբյուր` http://moh.nkr.am
