logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Արտեմ Ստեփանյանը մասնագիտական ճանաչում է ձեռք բերել Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից

27 Mar 2023

ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 🥇🏆

«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար․ օնկովիրաբույժ, դոցենտ Արտեմ Ստեփանյանը մասնագիտական ճանաչում է ձեռք բերել Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից։  Մեծ հպարտությամբ ենք նշում, որ ամբողջ աշխարհում այս ճանաչումը ստացել է 114 ուռուցքաբան-գինեկոլոգ, որոնց թվում է նաև  Արտեմ Ստեփանյանը։ Մոտ օրերս տեղի կունենա վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը։  Ի դեպ,  «Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում և տարածաշրջանում, որը  ESGO-ի կողմից ճանաչվել է ձվարանների նորագոյացությութնների բուժման եվրոպական չափանիշներին համապատասխանող կենտրոն։  

 «Նաիրի» ԲԿ՝ վստահեք մեզ Ձեր առողջությունը

 

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International