logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Ամետրոպիայի ախտորոշման ժամանակակից մեթոդները՝ ակնաբուժական կլինիկայում

24 Feb 2017

Ներկայումս ամետրոպիա հասկացության տակ կարող են որոշել աչքի ռեֆրակցիայի (օպտիկա) բոլոր հնարավոր շեղումները՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ եւ անիզոմետրիա: Ամետրոպիայի առաջացման ժամանակ նվազում է մոտ կամ հեռու տեսնելու սրությունը՝ կախված ռեֆրակցիայի խախտման տեսակից:

Ախտորոշման նպատակով կատարվում են՝

  • վիզոմետրիա
  • ավտոմատ ռեֆրակտոմետրիա
  • ցիկլոպլեգիա
  • օֆտալմոմետրիա
  • պախիմետրիա
  • աչքի բիոմիկրոսկոպիա
  • սկիասկոպիա
  • ֆորոպտերով տեսողության ստուգում
  • համակարգչային կերատոպոգրաֆիա
  • օֆտալմոսկոպիա
  • կերատոտոպոգրաֆիա՝ հատուկ սարքավորում եղջերաթաղանթի հաստության եւ կորության ճշգրիտ որոշման համար, (А-scan), աչքի առջեւի-հետեւի կտրվածքի որոշման եւ էնդոթելային բջիջների հաշվարկի համար համապատասխան ապակիների (լինզաների) ընտրություն

Ամետրոպիայի ախտորոշման կաբինետում կատարվում է նաեւ դինամիկ զննում ռեֆրակցիայի տարբեր խախտումների եւ եղջերաթաղանքի տարբեր գենեզի ձեւախախտումների դեպքում (տարբեր գենեզի կերատոկոնուս, կերատոգլոբուս, կերատեկտազիա):

Ամետրոպիայի շտկումը կատարվում է միայն համալիր ախտորոշումից հետո, որի ընթացքում հաստատվում է ռեֆրակցիայի խախտման ձեւը: Ամետրոպիայի շտկման ձեւն ընտրվում է յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի համար՝ ըստ ակնաբույժի զննման եւ անցկացված լրացուցիչ հետազոտության:

Առավել մանրամասն տեղեկությունների  կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International