logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Անդրանիկ Իսրայելի Ադամյան
Մասնագիտություն Վիրաբույժ
Ծառայություն Ընդհանուր վիրաբուժություն
Պաշտոն Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 բաժնի վարիչ
Գիտական աստիճան PhD
Գիտական կոչում պրոֆեսոր
Լեզուներ անգլերեն | ֆրանսերեն | ռուսերեն | հայերեն

Իմ կենսագրությունը

ԼԵԶՈՒՆԵՐ  

Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  

1978 – 1984 – Բուժական գործ (գերազանցությամբ), ԵՊԲՀ Բուժական ֆակուլտետ, Երևան, Հայաստան  

1984 – 1985 – Ինտերնատուրա ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, Լենինգրադի Ռազմա-բժշկական ակադեմիայի ռազմադաշտային ամբիոն, Լենինգրադ, ԽՍՀՄ  

1987 – 1990 – Ասպիրանտուրա ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, Բժշկական գիտությունների թեկնածու, ՌՍՖՍՀ, Մոսկվա, ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ 1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա  

1994 – 1997 – Դոկտորանտուրա ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, Բժշկական գիտությունների դոկտոր, Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվան Շտապ օգնության ԳՀԻ, Մոսկվա, Ռուսաստան  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ  

2011-ից առ այսօր – ԵՊԲՀ N3 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Երևան, Հայաստան  

2022թ․ դեկտեմբերի 12-13 – Ճողվածքների լապարոսկոպիկ բուժման միջազգային վարպետաց դասընթացի վարում, Նաիրի ԲԿ, Երևան  

2022թ․ փետրվարի 10-11 – Ճողվածքների լապարոսկոպիկ բուժման միջազգային վարպետաց դասընթացի վարում, Նաիրի ԲԿ, Երևան  

2004-ից առ այսօր – Նաիրի ԲԿ-ի I վիրաբուժական բաժանմունքի վարիչ, Երևան  

2000 – 2004 – Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժնի հիմնադիր և վարիչ, ԵՊԲՀ թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ (Իզմիրլյան ԲԿ), Երևան  

2000-ից – Գիտական և պրակտիկ դասընթացների կազմակերպում և վարում՝ լապարոսկոպիկ վիրաբուժություն ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նաիրի ԲԿ  

1997 – 2000 – Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության հիմնադիր և ղեկավար, «Շտապ օգնության» ԲԿ, Երևան  

1994 – 1997 – Վիրաբուժական ամբիոնի ավագ գիտաշխատող, Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվան Շտապ օգնության ԳՀԻ, Մոսկվա  

1990 – 1994 – Վիրաբույժ, վիրաբուժական բաժնի վարիչ, 8-րդ կլինիկական հիվանդանոց, Երևան  

1990 – 1994 – Վիրաբուժական ամբիոնի գիտաշխատող, ՀՀ Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, Երևան  

1987 – 1990 – Գիտական ասիստենտ, ՌՍՖՍՀ ք․ Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ 1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա  

1985 – 1987 – Վիրաբույժ, Երևանի երկաթգծի հիվանդանոց  

1984 – 1985 – Գիտաշխատող, Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, Լենինգրադի Ռազմական բժշկական ակադեմիա  

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ (Դասընթացներ և Կոնֆերանսներ)  

2022 – Որովայնի մեծ եւ հսկա ճողվածքների վիրաբուժական բուժման հարցեր, Երևան  

2022 – Վիրաբուժական հիվանդների ամբուլատոր հսկողություն, Երևան  

2021 – Հեպատոցելուլյար կարցինոմայի ախտորոշման եւ բուժման նորագույն նվաճումները, Երևան  

2021 – Թորակալ վիրաբուժության արդի խնդիրները, Երևան  

2019 – Կերակրափողի եւ ստամոքսի վիրաբուժության ժամանակակից հարցեր, Երևան  

2019 – Լյարդի եւ լեղուղիների վիրաբուժության ժամանակակից հարցեր, Երևան  

2018 – Օնկոլոգիական միջազգային ֆորում «Սպիտակ գիշերներ», Ս․ Պետերբուրգ, Ռուսաստան  

2018 – Եվրոպական վիրաբույժների ասոցիացիայի տարեկան համաժողով, Երևան  

2018 – Լապարոսկոպիկ վիրաբուժության միջազգային սիմպոզիում, Փարիզ, Ֆրանսիա  

2013 – Մեծահասակների վիրաբուժության միջազգային կոնգրես, Երևան  

2008 – Միջազգային վիրաբուժական կոնգրես, Երևան  

2003 – Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես, Երևան  

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ  

Հեղինակային գիտական աշխատանքներ – 46  

Գյուտերի հեղինակային նորամուծություններ – 3  

2018 – Հսկա հետվիրահատական ճողվածքների բուժումը IPOM մեթոդով, Եվրոպական վիրաբույժների ասոցիացիայի ձեռնարկ  

2018 – Մինիմալ ինվազիվ եղանակով կոլոռեկտալ քաղցկեղի բուժում, Եվրոպական վիրաբույժների ասոցիացիայի ձեռնարկ  

2018 – Ստամոքսի վիրահատական բուժման ինովացիոն եղանակներ, Եվրոպական վիրաբույժների ասոցիացիայի ձեռնարկ  

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ  

Անդամակցություն հետևյալ ասոցիացիաներին՝  

– Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա (AAES)  

– Էնդոսկոպիկ վիրաբուժության ռուսական ասոցիացիա (RAES)  

– Ֆրանսիայի վիրաբուժական ասոցիացիա (SFCE)  

– Եվրոպական էնդոսկոպիկ վիրաբուժական ասոցիացիա (EAES)  

– Եվրոպական ճողվածքների ասոցիացիա (EHS-GREPA)  

– Ճողվածքների ֆրանսիական ակումբ (SFCP-CH)  

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ  

Հայաստանում առաջին անգամ կատարվել են հետևյալ վիրահատությունները՝  

– Լապարոսկոպիկ պանկրեոդուոդենալ ռեզեկցիա  

– Թորակոլապարոսկոպիկ էզոֆագոգաստրէկտոմիա ըստ Մակվեյի  

– Լապարոսկոպիկ ստամոքսի դիստալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ I  

– Սուբտոտալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ II՝ Roux-en-Y ռեկոնստրուկցիայով  

– Ստամոքսի մասնակի լապարոսկոպիկ ռեզեկցիա (laparoscopic gastric wedge resection)  

– Լապարոսկոպիկ պրոքսիմալ գաստրէկտոմիա՝ դաբլ տրակ ռեկոնստրուկցիայով  

– Լապարոսկոպիկ աջակողմյան հիմիկոլէկտոմիա  

– Ուղիղ աղիքի լապարոսկոպիկ էքստիրպացիա  

– Լապարոսկոպիկ դիստալ պանկրեատէկտոմիա  

– Լապարոսկոպիկ սպլենէկտոմիա  

– Լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա IPOM մեթոդով (laparoscopic intraperitoneal onlay mesh technique) 

 

Նորություններ

Photo

Հերթական բացառիկ վիրահատությունը «Նաիրի» ԲԿ-ում

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի n1 բաժնի վարիչ Անդրանիկ Ադամյանի և վիրաբույժ Տիգրան Ադամյանի գլխավորությամբ իրականացվել է ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում՝ դիստալ պանկրեատէկտոմիա (Warshaw Surgery)

Իմանալ ավելին ⟶
Photo

Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը

«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։ 

Իմանալ ավելին ⟶
Photo

Օտարերկրյա բժիշկները վերապատրաստվում են Նաիրի ԲԿ-ում

Օտարերկրյա բժիշկները վերապատրաստվում են Նաիրի ԲԿ-ում։ Առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար՝ բգդ  պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանի գլխավորությամբ՝ հունվարի 16-18 Նաիրի Բկ-ում կայացավ մաստեր կլասս Ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատական բուժման եղանակներ թեմայով: 

Իմանալ ավելին ⟶
Photo

Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ

Որովայնային ճողվածքները բավական տարածված են

Իմանալ ավելին ⟶
Photo

Ճողվածքների վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով

Ճողվածքների բաց վիրահատություններն արդեն անցյալում են:

Իմանալ ավելին ⟶

«Նաիրի» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքը ամբողջությամբ վերանորոգվել է

Վերջերս ավարտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները։ Բաժանմունքը այժմ համապատասխանում է Եվրոպական բարձր չափանիշներին՝ միաժամանակ ապահովելով որակ, հարմարավետություն և ներդաշնակ միջավայր։
Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է

Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով և սարքավորումներով։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։

Իմանալ ավելին ⟶
Photo

Կերակրափող-ստամոքսային ուռուցքի բուժման նպատակով պրոֆ․ Անդրանիկ Ադամյանի կողմից կատարվել է լապարոսկոպիկ եղանակով կերակրափողի և ստամոքսի մասնահատում՝ կրկնակի ուղիների ստեղծմամբ

Տվյալ տեղակայմամբ ուռուցքի ժամանակ այս մեթոդը համարվում է արդիական, համընդհանուր ընդունված՝ ըստ միջազգային չափորոշիչների։
Այս լապարոսկոպիկ մեթոդը քիչ ինվազիվ է, նվազ տրավմատիկ, ապահովում է ռադիկալիզմը, հիվանդին տալիս է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատության մասնագիտացված դասընթաց «Նաիրի» ԲԿ-ում

Medtronic ընկերության հետ համատեղ` «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆ. Անդրանիկ Ադամյանի կողմից, անցկացվել է ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատության մասնագիտացված դասընթաց...

Իմանալ ավելին ⟶
Photo

Վերապատրաստման դասընթացներ՝ ճողվածքների վիրահատություն

«Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆ. Անդրանիկ Ադամյանի կողմից անցկացվել է ճողվածքների լապարասկոպիկ վիրահատության դասընթաց, որը կազմակերպվել է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով

Պացիենտը դիմել է ընդունարան՝  գանգատվելով ցավի առկայությունից էպիգաստրալ շրջանում, դիսկոմֆորտի զգացողությունից, սրտխառնոցից, փսխումից և ընդհանուր թուլությունից․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն

Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով առաջացել է փայծաղի գիգանտ չափերի մեծացում։ Կատարվել է փայծաղի լապարոսկոպիկ հեռացում․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում

Վերջին տարիներին համաշխարային առաջատար կլինիկաները կիրառում են նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունները՝ թորակո-լապարոսկոպիկ եղանակով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով

Լապարոսկոպիկ վիրահատություններն առավել արդյունավետ են, քանի որ տեղի են ունենում բարձր տեսանելիության հնարավորությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում

«Դունբարի համախտանիշը» դրսևորվում է խրոնիկ, պարբերական որովայնային ցավով, որը կապված է միջին աղեղնաձև կապանի կողմից ցողունային զարկերակի սեղմման հետ։ Սա նաև անվանում են «որովայնային աքսիսի համախտանիշ»․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հազվադեպ համակցությամբ ուռուցքների միաժամանակյա վիրահատություն

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակի վիրահատական միջամտություն: Պացիենտի մոտ առկա երկու տարբեր ուռուցքի կապակցությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան

Օնկոլոգիական հիվանդությունների մեջ բավականին մեծ տարածում ունեն հաստ աղիքի

Իմանալ ավելին ⟶
Photo

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա

Իմանալ ավելին ⟶
JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International