Ուռուցքաբանություն / քիմիաթերապիա
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքում իրականացվում է տարբեր օրգանների չարորակ ուռուցքների բուժում՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան։ Բաժանմունքում աշխատում է փորձառու թիմ, որը մշակում է յուրաքանչյուր պացիենտի համար անհատական բուժման պլան՝ հիմնվելով ուռուցքի տեսակի, տարածման աստիճանի և ուղեկցող հիվանդությունների վրա։ Բուժման որոշումներն ընդունվում են մուլտիդիսցիպլինար Tumor Board-ի շրջանակում, որը ներառում է ուռուցքաբանի, վիրաբույժի, ճառագայթաբանի և ախտորոշիչ ծառայության մասնագետների համատեղ քննարկում։
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և քիմիաթերապիայի հարմարավետ սրահներով, որտեղ ապահովված է անվտանգ միջավայր՝ բժշկական անձնակազմի մշտական վերահսկողությամբ։ Կիրառվում են քիմիաթերապևտիկ, թիրախային և իմունաթերապևտիկ բուժման սխեմաներ՝ հիմնված վերջին դեղորայքային ուղեցույցների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև բուժման ընթացքում պացիենտի հոգեբանական աջակցությանը և հարազատների հետ համագործակցությանը։
