Ուլտրաձայնային հետազոտություն
«Նաիրի» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային ախտորոշումն իրականացվում է ժամանակակից ՈւՁՀ սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր ճշգրտություն և հարմարավետ հետազոտություն՝ առանց ճառագայթման։ Կատարվում են բոլոր տեսակի ՈՒՁՀ հետազոտություններ՝ որովայնի, սրտի, անոթների, հոդերի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի և փափուկ հյուսվածքների ուսումնասիրություն։ Հատուկ տեղ է տրվում հղիության հսկմանը։ ՈւՁՀ-ն կիրառվում է նաև ցավերի, այտուցների, միզուղիների խնդիրների և նորագոյացությունների դեպքում։ Հետազոտությունները կատարվում են փորձառու մասնագետների կողմից՝ ապահովելով անվտանգ և հստակ ախտորոշում։
