logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Թոքաբանություն

«Նաիրի» բժշկական կենտրոնի թոքաբանական ծառայությունը համարվում է Հայաստանի առաջատարներից՝ ապահովելով շնչառական համակարգի հիվանդությունների ամբուլատոր և ստացիոնար բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Կիրառվում են ժամանակակից ախտորոշման մեթոդներ՝ ներառյալ բարձր ճշգրտության սպիրոմետրիա, բրոնխոսկոպիա (i-Scan ռեժիմով), արյան գազերի վերլուծություն, ռենտգեն, ՀՇ և ՄՌՏ։ Ծառայությունն ընդգրկում է ինչպես բրոնխիալ ասթմայի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, թոքաբորբերի, այնպես էլ հազվագյուտ պաթոլոգիաների՝ ալվեոլյար պրոտեինոզ, սարկոիդոզ, թոքային վասկուլիտների ախտորոշում և բուժում։ Հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը կանխարգելիչ հետազոտությունների (check-up) միջոցով։ Պացիենտի վաղ ապաքինման և բուժման բարձր արդյունավետության գրավականներն են բաժանմունքում ներդրված հարմարավետ պայմանները, բազմապրոֆիլ մոտեցումը և թիմային աշխատանքը։

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International