Սրտաբանություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունում աշխատում են առաջատար սրտաբանները, ովքեր իրականացնում են սրտի և անոթների հիվանդությունների ամբողջական ախտորոշում, բուժում և կանխարգելում։ Ծառայությունը մասնագիտացած է զարկերակային հիպերտոնիայի, կորոնար համախտանիշների, ռիթմի խանգարումների, սրտային անբավարարության և սրտի արատների կառավարման մեջ։ Կիրառվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից հետազոտական մեթոդներ՝ ԷՍԳ, Էխոսրտագրություն, Հոլտեր-մոնիտորինգ, սթրես-թեստավորում և ԿՏ-անգիոգրաֆիա։ Բաժանմունքը առաջարկում է ինչպես ախտորոշիչ, այնպես էլ դիսպանսեր հսկողություն՝ պացիենտի ռիսկերի գնահատմամբ և կյանքի որակի պահպանմամբ։
Մեզ մոտ հասանելի են նաև կանխարգելիչ սրտաբանական check-up ծրագրեր, որոնք օգնում են վաղ փուլում հայտնաբերել սրտի հետ կապված խնդիրները:
