Ռևմատոլոգիա / Իմունոլոգիա
«Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի և իմունոլոգիայի ծառայությունը ստեղծվել է 2021 թ․ և կարճ ժամանակում դարձել առաջատար կենտրոն Երևանում՝ համակարգային, բորբոքային և աուտոիմուն հիվանդությունների կառավարման ոլորտում։ Այստեղ իրականացվում է միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, ներառյալ նոր սերնդի կենսաբանական դեղամիջոցների կիրառում, որոնք թույլ են տալիս վերահսկել հիվանդության ընթացքն առավել արդյունավետ և անվտանգ ձևով։
Բաժանմունքը համագործակցում է ֆրանսիացի առաջատար մասնագետների հետ՝ սեղմ ժամանակում ապահովելով բարդ դեպքերի համատեղ քննարկում և ընթացիկ գիտական մոտեցումների ներդրում։ Ախտորոշումը ներառում է ինչպես տարածված ռևմատոլոգիական խնդիրներ՝ ռևմատոիդ արթրիտ, պսորիատիկ արթրիտ, համակարգային գայլախտ, այնպես էլ շատ հազվադեպ իմունաբանական պաթոլոգիաներ, ներառյալ վասկուլիտներ և ժառանգական իմունախանգարումներ։ Հասանելի են ժամանակակից ախտորոշման բոլոր գործիքները՝ գերսպեցիֆիկ իմունոլոգիական թեստեր, հոդերի ուլտրաձայնային հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ։
Բուժումն իրականացվում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար և ցերեկային ստացիոնար պայմաններում՝ ապահովելով պացիենտի հարմարավետություն և անհատական մոտեցում։
