Ռենտգեն Ախտորոշում
«Նաիրի» բժշկական կենտրոնում ռենտգեն ախտորոշումն իրականացվում է Siemens Luminos Fusion թվային սարքով, որն ապահովում է բարձր ճշգրտությամբ պատկերներ և նվազ ճառագայթային բեռնվածություն։ Ռենտգեն հետազոտությունը կիրառվում է թոքերի, ողնաշարի, հոդերի, ոսկրերի, միզասեռական և աղեստամոքսային համակարգերի ախտաբանությունների դեպքում։ Հատկապես արդյունավետ է վնասվածքների, ցավերի, շնչառական խնդիրների, բորբոքումների կամ ուռուցքային գործընթացների գնահատման համար։ Սարքը թույլ է տալիս անցկացնել հետազոտություն արագ, անվտանգ և հարմարավետ պայմաններում։ Բոլոր հետազոտությունները մեկնաբանվում են փորձառու ռադիոլոգների կողմից՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշում։
