logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Պրոկտոլոգիա

«Նաիրի» բժշկական կենտրոնում պրոկտոլոգիական ծառայությունը մասնագիտացած է ուղիղ աղիքի և անալ տարածքի հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման մեջ։ Ամենատարածված խնդիրներից է թութքը, որը կենտրոնում հաջողությամբ բուժվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական ժամանակակից եղանակներով։ Բուժվում են նաև անալ ճաքեր, ֆիստուլներ, պոլիպներ, հավելյալ էպիթելային ուղի, բորբոքային տարատեսակ հիվանդություններ։
Բաժանմունքն ապահովված է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով՝ անուսկոպիա, ռեկտոսկոպիա, ԿՏ/ՄՌՏ հետազոտություններ: Ախտորոշման եղանակների բազմազանությունը թույլ է տալիս ճշգրիտ հայտնաբերել խնդիրը և կազմել անհատական բուժման պլան։ Միջամտությունները, որպես կանոն, կատարվում են ամբուլատոր պայմաններում, իսկ վիրահատությունները կարճատև վերականգնողական փուլով։ Կենտրոնում շեշտը դրվում է ոչ միայն արդյունավետ բուժման, այլ նաև պացիենտի հարմարության և  վստահության պահպանման վրա:

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International