logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Մաշկաբանություն և կոսմետոլոգիա

Մաշկաբանություն և կոսմետոլոգիա

«Նաիրի» բժշկական կենտրոնի մաշկաբանական ծառայությունն իրականացնում է մաշկի, մազերի և եղունգների հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշում և բուժում։ Այստեղ աշխատում են փորձառու մաշկաբաններ, ովքեր առաջնորդվում են միջազգային ուղեցույցներով և մասնագիտական փորձով՝ յուրաքանչյուր պացիենտին առաջարկելով արդյունավետ և անհատականացված մոտեցում։ Իրականացվում է ակնեի, ռոզացեայի, դերմատիտների, պսորիազի, սնկային, վիրուսային և բակտերիալ վարակների, մազաթափության և պիգմենտացիոն խանգարումների բուժում։ Մաշկային տարբեր խնդիրների լուծման համար կիրառվում է նաև AcuPulse CO₂ լազեր, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հեռացնել սպիներ, պիգմենտացիաներ և բարորակ նորագոյացություններ։ Բուժումն իրականացվում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ցերեկային ստացիոնար պայմաններում։

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International