Մամոգրաֆիա
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձերի հետազոտությունը իրականացվում է SIEMENS Mammomat Revelation թվային մամոգրաֆով՝ տոմոսինթեզի և կոնտրաստային մամոգրաֆիայի հնարավորություններով։ Սարքը ապահովում է բարձրորակ պատկերներ՝ նվազ ճառագայթմամբ և առավել վաղ փուլում ուռուցքների հայտնաբերմամբ։ Ախտորոշման փուլում անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև բիոպսիաներ։ Կիրառվում են ՈՒՁՀ-ով և մամոգրաֆով ղեկավարվող ասեղային և վակուումային բիոպսիաներ։ Բոլոր միջամտությունները կատարվում են առանց ցավի՝ ապահովելով հստակ հյուսվածքային պատասխան։ Կենտրոնում իրականացվում է նաև կրծքագեղձերի ՄՌՏ- որպես խիստ ինֆորմատիվ և համալիր ախտորոշման գործիք: «Նաիրի» ԲԿ-ն լիովին հագեցած է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, իսկ հետազոտությունները իրականացնում են ոլորտի առաջատար մասնագետները՝ բազմամյա փորձով։
