Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
«Նաիրի» բժշկական կենտրոնի ՄՌՏ ծառայությունը հագեցած է նորագույն Siemens Magnetom Sola 1.5T և MAGNETOM Vida 3.0T սարքավորումներով, որոնք ապահովում են գերճշգրիտ պատկերներ, արագ հետազոտություն և առավելագույն հարմարավետություն պացիենտի համար։ Magnetom Sola 1.5T հիմնված է BioMatrix տեխնոլոգիայի վրա՝ հարմարեցված յուրաքանչյուր պացիենտի կառուցվածքին։ MAGNETOM Vida 3.0T՝ իր արհեստական բանականությամբ, իդեալական է նյարդաբանական և ուռուցքաբանական հետազոտությունների համար։ՄՌՏ հետազոտությունները ներառում են՝ Գլխուղեղ, ողնաշար, հոդեր, որովայն, փոքր կոնք, անոթներ: Ինչպես նաև մարմնի ամբողջական սկանավորում ուռուցքաբանական նպատակով: Ծառայությունն հասանելի է շուրջօրյա, իսկ արդյունքները տրամադրվում են արագ՝ տպագիր կամ թվային ձևաչափով։
