Լաբորատոր ախտորոշում
«Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը համալրված է միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոմատացված անալիզատորներով՝ ապահովելով ավելի քան 300 տեսակի բարձր ճշգրտությամբ հետազոտություն։ Կատարվում են արյան, մեզի, կղանքի, կենսաբանական հեղուկների, հորմոնների, ուռուցքային մարկերների, վարակների, մանրէաբանական և շճաբանական համալիր թեստեր։ Կենտրոնում կիրառվում են Roche Cobas, Stago, Sysmex, Cobas h-232 առաջատար համակարգեր, որոնք ապահովում են հուսալիություն և որակի մշտական հսկողություն։ Հետազոտությունները մատչելի են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պացիենտների համար։ Բոլոր արդյունքները տրամադրվում են հնարավորինս կարճ ժամկետում՝ էլեկտրոնային և տպագիր տարբերակով։
