Կոլպոսկոպիա
Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի և վագինայի մանրամասն ուսումնասիրություն է՝ օպտիկական սարքի միջոցով։ Այն կիրառվում է արգանդի պարանոցի էկտոպիայի, դիսպլազիայի կամ HPV վարակների հայտնաբերման և վերահսկման նպատակով։ Հետազոտությունը կատարվում է ամբուլատոր պայմաններում և տևում է ընդամենը մի քանի րոպե։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կատարել նաև հյուսվածքային բիոպսիա։ Կոլպոսկոպիան կարևոր է քաղցկեղի նախաքաղցկեղային փուլերում հայտնաբերման համար։
