«Կոքսա» կլինիկա / Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոքսա» կլինիկան հանդիսանում է առաջատար և եզակի մասնագիտացված կենտրոն Հայաստանում։ Կենտրոնը մասնագիտացված է կոնքի և ծնկի հոդերի էնդոպրոթեզավորման ուղղությամբ։ Համագործակցում են Ֆինլանդիայի հեղինակավոր Coxa Hospital for Joint Replacement-ի հետ։ Այստեղ օգտագործվում են միայն անհատական պատվերով պատրաստված եվրոպական պրոթեզներ, համապատասխանեցված պացիենտի կառուցվածքին, շարժունակությանը և կենսակերպին։ Վիրահատությունները կատարվում են նվազ ինվազիվ մեթոդներով, ապահովելով արագ վերականգնում և շարժունակության վաղ վերականգնում։ Ամեն մի պացիենտ ընդգրկվում է անհատական վերականգնողական ծրագրում՝ շարունակական հսկողության և կյանքի որակի պահպանման նպատակով։
