Հիստերոսկոպիա
Հիստերոսկոպիան արգանդի խոռոչի էնդոսկոպիկ զննում է, որը կատարվում է նուրբ սարքի միջոցով՝ արգանդի պարանոցի միջով։ Այն օգնում է հայտնաբերել և անհրաժեշտության դեպքում հեռացնել պոլիպներ, միոմաներ կամ այլ գոյացություններ։ Կատարվում է որպես ախտորոշիչ և միաժամանակ՝ բուժիչ միջամտություն։ Հետազոտությունն իրականացվում է տեղային կամ կարճատև անզգայացմամբ։ Հիստերոսկոպիան հաճախ նշանակվում է անպտղության, արյունահոսությունների կամ մշտական ցավերի պատճառների բացահայտման նպատակով։
