logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ)

Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ)

«Նաիրի» բժշկական կենտրոնում ԿՏ հետազոտությունները իրականացվում են նորագույն Siemens Healthineers Somatom go.Up և Somatom go.Top սարքավորումներով, որոնք ապահովում են բարձր ճշգրտություն և արագ սկանավորում։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս շերտ առ շերտ ուսումնասիրել օրգաններն ու հյուսվածքները՝ ապահովելով հստակ պատկերներ նույնիսկ ամենա բարդ դեպքում։ ԿՏ-ն կիրառվում է մի շարք կլինիկական դեպքերում՝ ներառյալ
 ուղեղի, թոքերի, սրտի, որովայնի, լյարդի, երիկամների, անոթների, ողնաշարի և հոդերի պաթոլոգիաների ախտորոշում։ Պատկերները վերլուծվում են փորձառու ռադիոլոգների կողմից, որոնք յուրաքանչյուր դեպքին մոտենում են անհատական ձևով՝ հաշվի առնելով կլինիկական տվյալներն ու բժշկական պատմությունը։
 Արդյունքները տրամադրվում են հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ հրատապ դեպքերում՝ արտահերթ ռեժիմով։ Պացիենտներին տրամադրվում է եզրակացություն ինչպես տպագիր, այնպես էլ թվային կամ էլեկտրոնային ձևաչափով։ «Նաիրի» ԲԿ-ում ԿՏ հետազոտությունները կատարվում են հարմարավետ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International