logo
Նաիրի Բժշկական Կենտրոն
Պարոնյան Փ․, շենք 21, Երևան, 0015, Հայաստան
JCI GOLD SEAL
Վերադառնալ

Գլխի և պարանոցի վիրաբուժություն

Գլխի և պարանոցի վիրաբուժություն

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը գործում է 2019 թվականից, որի հիմնական նպատակը գլխի և պարանոցի շրջանի խնդիրների թմային, որակավորված և ժամանակակից բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերումն է:
Ծառայության հիմնական ուղղություններն են` գլխի և պարանոցի օնկովիրաբուժություն,  վահանաձև գեղձի և դիմածնոտային վիրաբուժություն։
Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայություն կարող եք դիմել վահանաձև և հարվահանաձև գեղձերի,  թքագեղձերի, մաշկի, բերանի խոռոչի, կոկորդի, քթի և հարքթային խոռոչների, պարանոցի և ավշային համակարգի նորագոյացությունների առկայության կամ կասկածի դեպքում։ 
Մասնագետների բարձր որակավորումն ու փորձը և ժամանակակից տեխնոլոգիական սարքերի ամբողջական հավաքածուն թույլ են տալիս կատարել գլխի և պարանոցի շրջանի հիվանցդությունների համալիր ախտորոշիչ հետազոտություններ, բարդ վիրաբուժական միջամտություններ և կարճ ժամանակում պացիենտին վերադարձնել առօրյա կյանքին:
Ծառայությունը համագործակցում է Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաների ու մասնագետների հետ:

Բժիշկներ

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International