Գինեկոլոգիա
«Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայությունը առաջարկում է համալիր մոտեցում կանանց վերարտադրողական առողջության պահպանման, կանխարգելման, ախտորոշման և բուժման համար։ Ծառայության կարևոր ուղղություններից են կանոնավոր կանխարգելիչ զննումները, հղիության պլանավորումը և հղի կանանց պրոֆեսիոնալ հսկողությունը՝ բարձր ստանդարտներին համապատասխան։
Կանխարգելիչ զննումները նախատեսված են առողջական հնարավոր շեղումները վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդությունների կանխարգելման համար։ «Նաիրի» բժշկական կենտրոնում առկա են կնոջ առողջության պահպանման համար նախատեսված հատուկ փաթեթներ:
«Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ապահովելու որակյալ, անվտանգ և հարմարավետ բուժում։
