Գաստրոէնտերոլոգիա
«Նաիրի» բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն էնդոսկոպիկ ծառայությամբ, որը հնարավորություն է տալիս իրականացնել բարձր ճշգրտության ախտորոշում։ Մեր գաստրոէնտերոլոգներն ու հեպատոլոգները զբաղվում են մարսողական համակարգի հիվանդությունների, այդ թվում՝ ստամոքսի, աղիների, լյարդի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ։ Բուժումն իրականացվում է միջազգային ուղեցույցներին համապատասխան, կիրառելով ժամանակակից մեթոդներ՝ ինչպես դեղորայքային, այնպես էլ հետազոտական։ Հատուկ ուշադրություն է դարձվում քրոնիկ վիճակների՝ գաստրիտ, խոց, լյարդի բորբոքումներ և աղիքային բորբոքային հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և կառավարմանը։ Բաժանմունքում հասանելի են նաև ժամանակակից շնչառական թեստեր, ինչպիսիք են C13 ուրազային թեստը՝ Helicobacter pylori-ի հայտնաբերման համար, և լակտոզային շնչառական թեստը՝ ածխաջրերի յուրացման խանգարումների գնահատման նպատակով։ Յուրաքանչյուր պացիենտի համար ձևավորվում է անհատական բուժման պլան՝ հիմնված ապացուցողական բժշկության սկզբունքների վրա։
