Էնդոկրինոլոգիա
«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոկրին ծառայությունը զբաղվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և սարքավորումներ։
Մեր փորձառու էնդոկրինոլոգների թիմը տրամադրում է ապացուցողական բժշկության վրա հիմնված, անհատականացված բուժօգնություն՝ համատեղելով ժամանակակից տեխնոլոգիաները ու մասնագիտական փորձը:
Ծառայությունը ներառում է՝
• Վահանաձև և հարվահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում
• Շաքարային դիաբետ, տիպ 1, տիպ 2, հազվադեպ հանդիպող ձևերի կառավարում
• Մետաբոլիկ համախտանիշ, Ճարպակալում
• Օստեոպորոզ և նյութափոխանակային ոսկրային հիվանդություններ
• Հիպոֆիզի և մակերիկամների խանգարումներ
• Հորմոնալ խանգարումներ և վերարտադրողական էնդոկրինոլոգիա
• Էնդոկրին գեղձերի ուռուցքների պահպանողական և վիրահատական բուժում
Ախտորոշման համար կիրառվում են բարձր ճշգրտության լաբորատոր հետազոտություններ՝ հորմոնների խտության որոշում, ճարպային և ածխաջրային փոխանակության գնահատում, ինչպես նաև գործիքային մեթոդներ՝ ՈՒՁՀ, բարակասեղային բիոպսիա, սցինտիգրաֆիա, դենսիտոմետրիա, ՄՌՏ, ՀՇ։
*Մեր առաքելությունն է՝ Բարելավել էնդոկրին հիվանդություններ ունեցող անձանց կյանքի որակը՝ բարձրակարգ բժշկական օգնության, վաղ ախտորոշման, պացիենտի կրթման և շարունակական մասնագիտական զարգացման միջոցով:
*Ինչու ընտրել մեզ․
• Բազմամասնագիտական մոտեցում՝ վիրաբուժության, հարակից մասնագետների, ուռուցքաբանության, ռադիոլոգիայի, և լաբորատոր ախտորոշման համագործակցությամբ
• Ժամանակակից սարքավորումներ և առաջադեմ լաբորատորիա
• Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի համար
• Միջազգային մասնագիտական հասարակությունների և գիտական հաստատությունների հետ համագործակցություն։
