Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում է ԷՆՄԳ՝ նյարդերի, նյարդամկանային հաղորդականության և մկանային ակտիվության գնահատման նպատակով։ Հետազոտությունն իրականացվում է ստիմուլյացիոն և ասեղային մեթոդներով՝ էլեկտրոդների միջոցով։ ԷՆՄԳ-ն օգնում է հայտնաբերել և գնահատել նեյրոպաթիաներ, թունելային համախտանիշներ, ռադիկուլոպաթիաներ, միոպաթիաներ և այլ նյարդամկանային խանգարումներ։ Այն անհրաժեշտ է շարժողական կամ զգացողության խանգարումների, թմրության, թուլության, մկանային ցավերի և նյարդային ախտահարման կասկածի դեպքում։ Հետազոտությունն իրականացվում է փորձառու նյարդաբանի կողմից՝ բարձր ճշգրտությամբ սարքավորումներով։
